-
02.02.2015|
17:27
Փետրվարի 2-ին լրանում է հայ գրող Կոստան Զարյանի ծննդյան 130-ամյակը: Փետրվարի 3-ին, ժամը 13:00-ին Կոստան և Արմեն Զարյանների հուշատախտակի մոտ` (հասցե՝ Աբովյան 17) գրողին իրենց հարգանքի տուրքը կմատուցեն ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցները, Հայաստանի գրողների միության անդամներ, մտավորականներ և այլոք:
-
02.02.2015|
15:42
2016-ի ամռանը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում կբացվի անվանի աշուղի տուն-թանգարանը: Մինչ այդ իրականացվում են թանգարանային նյութերի ժողովման աշխատանքներ:
-
02.02.2015|
14:07
Փետրվարի 13-ին իտալացի անվանի ֆլեյտահար Մասիմո Մերչելլին հանդես կգա Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Մոցարտի Ֆլեյտայի կոնցերտի կատարմամբ:
-
02.02.2015|
11:16
Հունվարի 29-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ՌԴ մայրաքաղաքում դիրիժորական վահանակի մոտ ելույթ ունեցավ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Պավել Կոգան)։
-
02.02.2015|
10:53
Բերգեն կոմսության բնակիչ ռեժիսոր Ջոն Միլանոյի «Ծղոտե տիկնիկներ» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին է: Տեղեկացնում է interpress.am-ը:
-
31.01.2015|
15:31
Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը 2014-ի հունիսին տեղի ունեցավ «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 4-րդ միջազգային փառատոնը: Մասնակցում էր մինչև 18 տարեկան շուրջ 40 երաժիշտ՝ Հայաստանից և այլ երկրներից: «Նոր անուններ» ծրագրի ղեկավարը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանն է:
-
31.01.2015|
13:15
Հունվարի 30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնի՝ Էդգար Հովհաննիսյան ֆեստի հերթական համերգը։
-
31.01.2015|
12:48
Հայաստանի ազգային պատկերասրահում փետրվարի 3-ին` ժամը 15.00 -ին, կբացվի ռուսահայ լուսանկարչուհի, քանդակագործ, կինովավերագրող և բանաստեղծուհի Տատյանա Դանիլյանցի «Լույսը ներսից» ցուցահանդեսը (գունավոր լուսանկար, քանդակներ` մուրանյան ապակուց):
-
30.01.2015|
12:46
Ընթերցողի սեղանին է ավստրիացի Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» վեպը: Գիրքը լույս է ընծայվել «Անտարես» հրատարակչության «Նոբելյան մրցանակակիրներ» շարքով:
-
30.01.2015|
12:36
«Իրատես de facto»-ի զրուցակիցը Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆՆ է: Զրույցի թեման կոմպոզիտորների միության ստեղծագործական անցուդարձն է, Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում նախատեսվող միջոցառումները, ինչպես նաև երաժշտարվեստում առկա խնդիրներն ու ձեռքբերումները: