Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սկսեցին պարտությամբ

Սկսեցին պարտությամբ
25.05.2012 | 00:43

Մինչև տասնինը տարեկանների Հայաստանի հավաքականը, Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի շրջանակներում, մայիսի 23-ին առաջին խաղում հանդիպեց Իսպանիայի ընտրանու հետ: Չնայած մեր խաղացողների թվային գերազանցությանը (առաջին խաղակեսի ավարտին երկրորդ դեղին քարտն է ստացել Դելոֆեն ու հեռացվել խաղադաշտից)` իսպանացիները խաղը շահեցին 2:1 հաշվով: Հաղթական գնդակը խփվեց ավելացված խաղաժամանակում` տուգանայինի խաղարկումից, վերջին վայրկյաններին: Մեր թիմից գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Դավիթ Հակոբյանը, ով ներկայացնում է Գյումրիի «Շիրակը»: Ավելացնենք, որ 83-րդ րոպեին իսպանացիները չկարողացան իրացնել տասնմեկմետրանոցը:
Այսօր Հայաստանի ընտրանու մրցակիցը Բելգիայի հավաքականն է, որը խմբայինի առաջին խաղում 1:2 հաշվով զիջել է իտալացիներին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5330

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ