Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Գերմանիա. Լյովն էլ կոնկրետացավ

Գերմանիա. Լյովն էլ կոնկրետացավ
28.05.2012 | 11:26

Ինչպես Իսպանիայի ընտրանու պարագայում վարվեց Վինսենտե դել Բոսկեն` առաջնայնությունը տալով երկրի առաջնությունում երկրորդ տեղը գրաված թիմի խաղացողներին` բարսելոնցիներին, նույն ճանապարհով գնաց նաև Գերմանիայի ընտրանու գլխավորը` Յոհաիմ Լյովը, գերապատվությունը տալով «Բավարիայի» ֆուտբոլիստներին: Նրանք թվով ութն են և ներկայացնում են ազգային բոլոր օղակները: Զուտ համեմատության համար ասենք, որ երկրի չեմպիոնի` Դորտմունդի «Բորուսիայի» ներկայացուցիչներն ուղիղ երկու անգամ քիչ են ներկայացված ազգայինում: Տարօրինակորեն զուգադիպում է այլ երկրների առաջնություններից Լյովի ու Բոսկեի հրավիրած ֆուտբոլիստների թիվը` չորս: Միակ տարբերությունն այն է, որ եթե իսպանացին հրավիրել է բացառապես անգլիական առաջնությունում հանդես եկողներին, գերմանացի մասնագետի հրավիրյալներից երկուսը` Խեդիրան ու Օզիլը ներկայացնում են իսպանական (Մադրիդի «Ռեալ»), Մերտեզակերը` անգլիական («Արսենալ»), Կլոզեն` իտալական ( «Լացիո») առաջնությունները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ