ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

40-ն անց կանայք լույս աշխարհ են բերում ավելի խելացի և առողջ երեխաներ

40-ն անց կանայք լույս աշխարհ են բերում ավելի խելացի և առողջ երեխաներ
04.06.2012 | 04:27

Լոնդոնի համալսարանական և Բիրքբեկի քոլեջների գիտնականները պարզել են, որ 40-ից բարձր տարիքի կանայք ծնում են ավելի առողջ և խելացի երեխաներ, քան նրանցից երիտասարդները: Գիտնականները միաժամանակ պարզել են, որ 40-ն անց կանայք հիմնականում ավելի ուշադիր ու պատասխանատու մայրեր են, քան նրանցից ավելի դեռատիները։
Հազարից ավելի երեխաների առողջական վիճակի ու մտավոր զարգացման ցուցանիշների վերլուծության արդյունքներից պարզվել է, որ հասուն տարիքի մայրերից ծնված երեխաները, դեռատիների նույն տարիքի երեխաների համեմատությամբ, ավելի զարգացած են, օժտված հարուստ բառապաշարով և ավելի քիչ են առնչվում դժբախտ պատահարների:
Գիտնականների փորձագիտական դիտարկումներից միաժամանակ պարզվել է, որ առաջին խմբի երեխաները, լինելով առավել կենսունակ, առողջական ավելի քիչ խնդիրներ և ավելի բարձր IQ ունեն:
Նշենք, որ 40-ից հետո երեխա ունենալ ցանկացող կանանց բժիշկները խորհուրդ են տվել, որ սերնդաշարունակությունից առաջ պետք է երկար մտածել:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 8661

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ