«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Վրեժխնդիր եղավ

Վրեժխնդիր եղավ
08.06.2012 | 11:30

Երեք սեթում կոտրելով Ռոջեր Ֆեդերերի դիմադրությունը (6:4, 7:5, 6:3)` Նովակ Ջոկովիչն իր մարզական կարիերայի ընթացքում առաջին անգամ դուրս եկավ «Ռոլան Գարոսի» եզրափակիչ` իրավունք նվաճելով եզրափակչում ուժեղագույնի կոչումը վիճարկել Ռաֆայել Նադալի հետ: Հետաքրքրական է, որ այս նույն առաջնության անցած տարվա կիսաեզրափակչում սերբ թենիսիստը դարձյալ հանդիպել է շվեյցարացու հետ ու պարտվել: Եթե կիրակի կայանալիք գլխավոր հանդիպումում Ջոկովիչին հաջողվի հաղթահարել Նադալի արգելքը, ապա նա կդառնա «Մեծ սաղավարտի» բոլոր չորս մրցաշարերի գլխավոր մրցանակների տիրակալը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3750

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ