Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Քսանվեց միլիոնի իրական գինը

Քսանվեց միլիոնի իրական գինը
10.06.2012 | 03:30

Կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի այնքան երկար սպասված մարտերից մեկը: Վեց քաշային կարգերում WBO վարկածով աշխարհի չեմպիոն դարձած, կիսամիջին քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն, ֆիլիպինցի Մենի Պակեաոյին այս անգամ ձեռնոց էր նետել առաջին կիսամիջինում նույն վարկածով աշխարհի չեմպիոն Թիմոթի Բրեդլին: Մարտն ունեցավ բացառիկ լարված ընթացք, շարունակվեց տասներկու ռաունդ, մրցավարները միավորներով (115:114, 115:114, 114:115) առավելությունը տվեցին ամերիկացուն` հաճելի անակնկալի առաջ կանգնեցնելով անգամ նրան: Ասել է թե` նրանք արեցին այն, ինչը փափագում էր ամերիկյան հանդիսատեսն ու երևի թե նաև համաշխարհային բռնցքամարտը, որը հոգնել էր ֆիլիպինցու անվերջանալի հաղթանակներից: Պակեաո-Բրեդլի հանդիպման համար սահմանված գումարը ուներ այսպիսի հարաբերակցություն` քսանվեց միլիոնն ընդդեմ հինգի: Քսանվեց միլիոնը բնականաբար Պակմենին հասանելիք հոնարարն է: Այս զարմանալի մարտի, ինչպես և այլնի մասին ավելի մանրամասն կարդացեք «Իրատես de facto»-ի հունիսի 12-ի համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ