16.01.2019|
13:59
Հայաստանի կառավարությունը պատրաստվում է քրեականացնել փաստաբանին վիրավորելը կամ սպառնալը: Կառավարությունն առաջարկում է Քրեական օրենսգրքում ավելացնել Փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը կամ կապված նրա լիազորությունների իրականացման հետ՝ վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը կամ սպառնալը վերնագրով հոդված: