-
03.07.2018|
12:25
Քաղաքական ուժերը հանդես են գալիս առաջարկներով, որոնք հիմնականում համամասնական՝ բաց կամ փակ ընտրակարգերին և կրկնաքվեարկություններին են վերաբերում, չնայած ընտրական սահուն գործընթաց ապահովելու հարցում պակաս կարևոր չեն նաև այլ հարցեր, որոնց շուրջ «Իրատեսը» զրուցել է վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի անդամ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու ՀԵՐԻՔՆԱԶ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ հետ:
-
30.06.2018|
16:34
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամաններով աշխատանքից ազատվել են Նուբարաշենի և Արմավիրի բանտապետերը: Այս մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
-
30.06.2018|
00:13
ՊԵԿ-ը հաղորդում է, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի ընտանիքին առնչվող նոր քրեական գործ է հարուցել առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրման և ապօրինի հարստացման հատկանիշներով:
-
29.06.2018|
11:43
«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի դեմ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում կատարված նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն դրամ, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:
-
29.06.2018|
03:59
Վերջին մեկ ամսում ԱԱԾ-ը մեկը մյուսի հետևից բացահայտում է խոշոր գործեր, որոնց հայտնաբերման համար պահանջվում են երկարատև ուսումնասիրություններ և ծավալուն աշխատանք։ Արդյոք այդ բացահայտումները մեկ ամսվա արդյու՞նք են, թե՞ ԱԱԾ-ում արդեն ունեին հավաքագրված փաստեր, ինչը հեշտացրեց նոր աշխատակազմի աշխատանքը` հարցրինք պետական վերահսկողության ծառայության պետ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ։
-
28.06.2018|
13:50
Հունիսի 25-ին ձերբակալված Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար:
-
26.06.2018|
20:31
Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն այսօր Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկման հանդիպման ժամանակ լրագրողներին փոխանցեց, որ օրենսգրքում հոդվածների քանակը անցնում է 50-ը:
-
26.06.2018|
19:55
Այն, ինչ այսօր ԱԱԾ-ը մեկիկ-մեկիկ հանրությանն է ներկայացնում, այն է՝ կոռուպցիոն դեպքեր, պետությունից կորզած փողեր, այնպես չէ, որ այդ մարդիկ հանրության կասկածի թիրախում չէին:
-
26.06.2018|
16:00
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ է անձնավորել խնդիրը, թե ով պետք է հայտնվի ճաղերի հետևում, ով ոչ: Ընդհակառակը՝ նա կարող է ձևակերպել խնդիր, որ պատժվեն բոլոր նրանք, ովքեր հանցանք են թույլ տվել, ապօրինի հարստացել:
-
26.06.2018|
10:22
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործով քննիչի որոշմամբ ձերբակալվել է մինչև 2018-ի մայիսի 17-ը ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանը: