ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Եթե «Հարսնաքարում» ժամանակին ստուգումներ անցկացված լինեին

Եթե «Հարսնաքարում» ժամանակին ստուգումներ անցկացված լինեին
02.07.2012 | 17:42

«Հարսնաքարում» տեղի ունեցած իրադարձությունները մեծ արձագանք ստացան հանրության շրջանում։ Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ ԳԱՌՆԻԿ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆԸ, որ հունիսի 30-ի երեկոյան «Հարսնաքարի» մոտ ի հիշատակ 35-ամյա զինվորական բժիշկ Վահե Ավետյանի անցկացված մոմավառության մասնակիցների թվում էր, մեզ հետ զրույցում նշում է, որ խնդիրը մի քանի շերտ ունի։ Այն միայն քրեական օրենսգրքի, քրեադատավարական հարաբերությունների հարթությունում չէ։ Գառնիկ Վաղարշակյանը կարծում է, որ եթե աշխատանքի պետական տեսչությունը ստուգումներ անցկացներ ոչ միայն փոքր հիմնարկներում, այլև «Հարսնաքարում», և ոչ միայն «Հարսնաքարում», այլև օլիգարխիկ համակարգերում (կազինոներ, ռեստորաններ և այլն), պարզ կլիներ՝ ով որպես ինչ է աշխատում այդտեղ, ինչ լիազորություններ, պարտականություններ ունի։ «Այս խնդիրների նկատմամբ ուշադրություն չկա, և հիմա խառնաշփոթ է ձևավորվել, թե բժիշկների նկատմամբ հաշվեհարդար տեսած անձինք ինչպես են հայտնվել այդտեղ, և ով ինչ գործով պետք է զբաղվեր»,- ասում է Գ. Վաղարշակյանը։ Նա նաև կարծում է` ավելի բարոյական կլիներ, որ «Հարսնաքարի» սեփականատերերը գոնե ժամանակավորապես դադարեցնեին ռեստորանի աշխատանքը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4185

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ