Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայ-կանադական բարեկամության նոր դրսևորում

Հայ-կանադական բարեկամության նոր դրսևորում
18.07.2012 | 13:03

Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրություններում դիտորդական առաքելությամբ այսօր Ստեփանակերտ են մեկնել ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Դավթյանը, Արտակ Զաքարյանը, Կարինե Աճեմյանը, Ռուբեն Գևորգյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Արմեն Ռուստամյանը, Խաչատուր Քոքոբելյանը: Պատվիրակությունը ղեկավարում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Դիտորդական առաքելությամբ Լեռնային Ղարաբաղում են նաև կանադացի խորհրդարանականները:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4760

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ