Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ադամանդե տղան» ընդդեմ «Դոկտոր Երկաթե բռունցքի»

«Ադամանդե տղան» ընդդեմ «Դոկտոր Երկաթե բռունցքի»
14.09.2012 | 11:26

Օրերս գերծանրքաշային կարգում կայացավ WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Վիտալի Կլիչկո-Մանուել Չար մրցամարտը: Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, աշխարհը, աչքի քունը կտրած, առասպելներ էր հյուսում հավակնորդի մասին` ընդդեմ չեմպիոնի, նրան ներկայացնելով մարզաձևի համարյա թե վերջին հույս, անխորտակելի ուժ, որ լեռնային գետի պես գալու և ավերելու է ամեն ինչ` չճանաչելով հեղինակություն, դառնալով նոր օրենսդիր: Նման բաները խոշոր միջոցառումներին, չեմպիոնական գոտիների համար մղվող մարտերին ուղեկից հնարքներ են: Այստեղ զարմանալի ոչինչ չկա: Չէ՞ որ ոչ միայն պիտի մրցամարտի մասնակիցներին գումար վճարվի, տարածքի վարձակալության ծախսերը հոգացվի, հարկեր մուծվի և այլն, այլև մի բան էլ սեփական գրպան մտնի:
Ի դեմս լիբանանյան ծագումով գերմանացի բռնցքամարտիկի, իրականում ի՞նչ տեսանք ռինգում: Գոնե այս փուլի համար սովորական մեկին, ում առավելությունը մրցակցի նկատմամբ միայն տարիքով երիտասարդ լինելն էր: Եթե այս կարգի ուժեր են լինելու Վիտալի Կլիչկոյի մյուս մրցակիցները, աշխարհի չեմպիոնին սկզբունքորեն, երևի թե, ոչինչ էլ չի խանգարի ևս մի տասը տարի իր անսասան դիրքերում մնալու: Ոմանց կարող է թվալ` եթե ստացած վնասվածքը չլիներ, Չարը կարող էր ռինգում եղանակ ստեղծել: Իմ խորին համոզմամբ` վատթարագույնից խուսափելու համար գերմանացի բռնցքամարտիկի համար խոշոր բարեբախտություն էր հենց վնասվածք ստանալն ու այդ կերպ մարտն ավարտելը: Ի դեպ, այս կարծիքին են հեղինակավոր շատ մասնագետներ: Իսկ այն, որ «Ադամանդե տղան», մինչ «Դոկտոր երկաթե բռունցքի» հետ այս մենամարտը, անպարտ էր, ամեն ինչի մասին չէ, որ խոսում է: Աշխարհը հիշում է բազմաթիվ դեպքեր, երբ մարզիկը մեկ և ավելի տասնյակ անպարտ մարտերի շարան է ունենում, քանի դեռ չի հանդիպել որակապես ավելի բարձր պատրաստվածությամբ մեկին:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ