Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սմբատ Մարգարյանի բրոնզը

Սմբատ Մարգարյանի բրոնզը
06.11.2012 | 21:48

Ծանրամարտից ուսանողական երրորդ համաշխարհային խաղերին (Իսրայել) մասնակցող տղամարդկանց Հայաստանի ընտրանին առաջին իսկ օրը նշանավորեց մեդալային ելույթով: 56 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկած տասնիննամյա Սմբատ Մարգարյանը պոկում մարզաձեւում բարձրացրել է 100 կգ, հրումում` 131 եւ երկամարտի 231 կգ արդյունքով դարձել երրորդ մրցանակակիր: Վնասվածքներով պայմանավորված` տևական ընդմիջումից հետո սա մեր մարզիկի առաջին մրցելույթն է միջազգային մրցահարթակում: Բարձրացրած կիլոգրամներն, անկեղծ ասած, այնքան էլ տպավորիչ չեն, բայց թե... Բոլոր դեպքերում շնորհավորենք մարզիկին ու հուսանք, որ նրա մարզական կյանքում նորանոր, ավելի ծանրակշիռ հաղթանակներ կլինեն: Հիշեցնենք` սա այն նույն Սմբատ Մարգարյանն է, ով 2010-ին նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը, այն էլ խիստ տպավորիչ արդյունքով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2410

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ