Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հաղթեց Նովակ Ջոկովիչը

Հաղթեց Նովակ Ջոկովիչը
28.01.2013 | 15:03

Ինչպես և Australian Open-ի նախորդ տարվա եզրափակչում, այս անգամ էլ մրցակցությունից դուրս էր Նովակ Ջոկովիչը, ով չորս սեթում հաղթահարեց ամերիկացի Էնդի Մարեյի արգելքը: Այս հաղթանակից հետո սերբ թենիսիստը դարձավ մրցաշարի քառակի հաղթող: Australian Open-ի պատմության մեջ նման հաջողության մեկ էլ հասել է մեր հարենակից Անդրե Աղասին, ում էլ եզրափակիչ խաղից առաջ վերապահվել էր գավաթը կորտ բերելու պատիվը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2114

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ