Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Շլիրենցաուերն անկրկնելի է

Շլիրենցաուերն անկրկնելի է
05.02.2013 | 11:50

Չեխական Գարախով բնակավայրում ավարտված դահուկացատկի աշխարհի գավաթի տասներեքերորդ մրցափուլում տոնած հաղթանակով ավստրիացի Գրեգոր Շլիրենցաուերը դուրս եկավ մարզաձևի պատմության մեջ ամենաշատ հաղթանակ տոնած մարզիկների առաջին հորիզոնական: Ֆինն դահուկացատկորդ Մատի Նյուկանենի երկար տարիներ անգերազանց մնացած արդյունքը` 46 հաղթանակ, արդեն անցյալ է: Նկատի ունենալով ավստրիացի մարզիկի բացառիկ օժտվածությունն ու մարզաձևի համար բավականին երիտասարդ տարիքը` դժվար չէ կանխագուշակել, որ նա դեռ մեկ անգամ չէ, որ կգերազանցի այս արդյունքը` դահուկացատկի պատմության մեջ առնվազն գոնե մեկ տասնամյակ մնալով անհասանելի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ