Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Երկու մենահամերգ մեկ բեմում

Երկու մենահամերգ մեկ բեմում
05.04.2013 | 17:40

Վաղը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրիում, տեղի կունենա «Dorians»-ի և Սիրուշոյի «Միասին մեկ բեմում» խորագրով համերգը:

«Առաջին անգամ կհնչի «Lonely Planet» երգը, որ ներկայացվելու է «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթին, սպասվում են անակնկալներ, հնարավոր է նաև զուգերգի տեսքով»,- մեզ հետ զրույցում ասաց «Dorians» ռոք խմբի մամուլի պատասխանատու Դիանա Հովհաննիսյանը, նշեց նաև, որ սպասվելիք համերգը հետաքրքիր փորձ է` մեկ բեմում երկու մենահամերգ ներկայացնելու: Բացի այդ, ռոք խումբը մինչ «Եվրատեսիլ» մեկնելը կրկին մեծ բեմում հանդես գալու փորձ ձեռք կբերի: Վերջին անգամ նրանք մեծ բեմում համերգ են ունեցել 2012-ի սեպտեմբերին:
Խոսակցություններն առ այն, որ Սիրուշոն օգնում է Գոռ Սուջյանին` երգի միջազգային մրցույթին մասնակցելու համար, միասին փորձեր են անում և այլն, Դիանա Հովհաննիսյանի խոսքով` չեն համապատասխանում իրականությանը: Նա տեղեկացրեց, որ Սիրուշոյի և «Դորիանսի» համատեղ փորձն այսօր է լինելու, ապրելի 6-ի համերգի համար, որը «Եվրատեսիլի» հետ կապել պետք չէ:


Արմինե ՍԱԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ