Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ. Հրավառություններ` հուղարկավորության ծեսին

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ. Հրավառություններ` հուղարկավորության ծեսին
06.05.2013 | 16:10

Մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իրականացրեց Հայաստանի քաղաքական համակարգի հուղարկավորությունը` հրավառություններ արձակելով քաղաքական դաշտի հուղարկավորության ծեսին: Ու ցավալիորեն, հանրապետականները հուղարկավորության ծեսի կազմակերպիչներն էին միայն:

Քաղաքական դաշտի մահվան պատճառները բարգավաճ Հայաստան ունենալու ՀԱԿ-ի անչափելի ձգտումներում էին, ժառանգականների անզուսպ աղոթասիրության մեջ ու Մովսես Խորենացու պատմավեպում:
Յոթի արարողությունը մի քիչ կհետաձգվի` մինչեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններ, քառասունքը` 2018-ի նախագահականին. եթե, անշուշտ, հոգեհանգստի սեղանը չմնա փռված, ու չլինեն մարդիկ, ովքեր համարձակություն կունենան Հայաստանի քաղաքական դաշտի կենացը խմել ոչ թե ձեռքի ափերի հպումով, այլ` բաժակների:

Դիտվել է՝ 8125

Մեկնաբանություններ