Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Անսխալական, ամենագետ ու ամենակարող առաջնորդի թեզը

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Անսխալական, ամենագետ ու ամենակարող առաջնորդի թեզը
07.05.2013 | 22:58

Իրականությունն ու դրա վերաբերյալ մարդկանց բացարձակ մեծամասնության պատկերացումները էապես տարբերվում են միմյանցից: Դրա շնորհիվ է, որ մարդկանց գիտակցության կառավարումը, խարսխված լինելով նրանց մոտ իրականության սխալ ընկալման և այդօրինակ ընկալումից բխող չհիմնավորված սպասումների վրա, կարող է լուրջ և օգտակար գործիք լինել կառավարիչների համար: Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական զարգացումները վերը ասվածի վկայությունն են: Շարքային մարդու համար իրավիճակն առավել ևս հղի է լուրջ հիասթափություններով հատկապես այն ժամանակ, երբ իր նախընտրած քաղաքական ուժը չունի իրականությունը գնահատելու համար անհրաժեշտ մասնագիտական ներուժ և ապավինում է բացառապես առաջնորդի անսխալական, ամենագետ ու ամենակարող լինելու թեզին, որի վիճարկումը գնահատվում է որպես ընդհանրական շահերի ու նպատակների հանդեպ կատարված աններելի դավաճանություն:

Դիտվել է՝ 7474

Մեկնաբանություններ