Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Որոշվել է գազի նոր սակագինը

Որոշվել է գազի նոր սակագինը
23.05.2013 | 16:31

ՀՀ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովում արդեն անցկացվել են քննարկումներ և որոշել գազի նոր սակագինը:

Գազի նոր սակագինը որոշվել է դարձնել 156 դրամ: Այս մասին այսօր հայտնել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին ԲԱՂՐԱՄՅԱՆԸ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը սուբսիդավորելու է երեսուն տոկոսով և նաև այլ մի շարք հանգամանքներ, այս պահին հիմնավորված կարող եմ ասել, որ գազի գինը կսահմանվի մեկ խորանարդի դիմաց 156 դրամ (գործող սակագինը 132 դրամ է)»,- ասել է նա։
Գազի և էլեկտրաէներգիայի սակագների ամբողջական վերանայման արդյունքում նախնական գնահատականներով մոտ 7-8 դրամով կթանկանա էլեկտրաէներգիան, 24 դրամով՝ գազը։
Գ. Բաղրամյանի փոխանցմամբ՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման համար որպես հիմք հանդիսանում է ռուսական գազը, քանի որ էներգիայի արտադրության համար գազ է ծախսվում։ «Բայց միայն դա չէ վերանայման պատճառը։ Ատոմակայանում կան որոշակի անվտանգության խնդիրներ, ինչպես նաև աշխատավարձի բարձրացման խնդիր կա, որովհետև արդեն կադրերի հոսքի խնդիր է առաջանում։ Ամեն դեպքում, վերանայման խնդիր կար»,- ասել է նա։
Անդրադառնալով «ՀայՌուսգազարդի» շահութաբերությանը՝ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ ընկերությունն իր դրած գումարի դիմաց ստանում է 8 տոկոս շահույթ, ինչը նվազագույն շահույթ է։

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3317

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ