Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Բոլորն ուղևորվում են Երևան»

«Բոլորն ուղևորվում են Երևան»
13.06.2013 | 11:28

«Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնությունը (հիմնադիր` ազգությամբ էստոնացի Մելիս Կուբիտս) մեկնարկել է «Բոլորն ուղևորվում են Երևան» խորագրով ծրագիրը:

Միջոցառման շրջանակում հունիսի 12-16-ը աշխարհի տարբեր երկրներից Հայաստան կժամանեն մշակույթի գործիչներ, լրագրողներ, գործարարներ` երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին, երգիչ, պոետ Յուրի Շևչուկը, գեղանկարիչ Դմիտրի Շագինը և այլք: Մայրաքաղաքում և մարզերում կանցկացվեն 40-ից ավելի միջոցառումներ:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այն 2011-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում իրականացված «Օդեսան գնում է Տալլին» և 2012-ին Ուկրաինայի Օդեսա քաղաքում իրականացված «Տալլինը գնում է Օդեսա» միջոցառումների շարունակությունն է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ