Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Չարտոնված ձկնորսությունից մինչև հետընտրական զարգացումներ

Չարտոնված ձկնորսությունից մինչև հետընտրական զարգացումներ
15.06.2013 | 09:37

«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի վավերագրական մրցույթում ընդգրկված է 11 ֆիլմ («Աշխարհ, որ մերը չէ», «Երկու հոգու միջև», «Չար… անտերունչ կղզին», «Արյունակից եղբայր» և այլն):

Փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ստացել են մոտ 700 ֆիլմ 63 երկրից: Ընտրությունը բարդ է եղել, քանի որ ֆիլմերը որակական իմաստով, այսպես ասած, հավասար են եղել: Փոխարենը շատ տարբեր են ֆիլմերը թեմատիկ և ժանրային առումով:
«Ֆիլմ կա չարտոնված ձկնորսության մասին, մարդու մասին, որ 60 տարեկանում որոշում է փոխել սեռը, փախստականների մասին և այլն»,- ասաց Արա Խանջյանը:
Օրինակ, ռուս ռեժիսոր Եվգենյա Մոնտանյա Իբանյեսի «Քայլի՛ր, քայլի՛ր, ձախով» ֆիլմը ռուսաստանյան հետընտրական զարգացումների մասին է: Պարոն Խանջյանը նշեց, որ հետաքրքիր կլինի համեմատել մեր և նրանց հետընտրական զարգացումները:
Հավելենք, որ վավերագրական մրցույթի ժյուրիի կազմում են Ռադա Սեսիչը, Գեորգ Էդուարդ Ռեսթլը, Օսման Կավալան, Պիետրա Մարչելլոն: Ժյուրին գլխավորում է Սերգեյ Լոզնիցան:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ