ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Համատարած թշվառություն` նախկին գործարանային հանրակացարաններում

Համատարած թշվառություն` նախկին գործարանային հանրակացարաններում
16.06.2013 | 00:45

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են այցելել Գյումրիում անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին՝ նրանց ապրելակերպի մասին տեսանյութեր պատրաստելու և ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի ընտանիքի կողմից տրամադրված օգնությունը բաժանելու նպատակով։ Երբեմն`Գյումրու կիսախարխուլ շենքերում պատսպարված ընտանիքներում տիրող թշվառությունը նույնիսկ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներին է անհավատալի թվում։

Գյումրու կենտրոնական որոշ հատվածներում և տարբեր ծայրամասերում դեռևս կիսականգուն տասնյակ վթարային բազմահարկերում ու նախկին գործարանային հանրակացարաններում կան պատսպարված հարյուրավոր անօթևան ընտանիքներ: Նրանք հիմնականում այն ընտանիքներն են, որոնք տարաբնույթ պատճառներով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն, ապրում են ահավոր թշվառության ու հակահիգիենիկ պայմաններում: Նրանց շարքում մեծամասնություն են կազմում բազմազավակ ընտանիքները և միայնակ ծեր ու հիվանդ մարդիկ, որոնց գոյատևման միակ միջոցը սոցիալական նպաստն է:

Տեսանյութում ներկայացված է Լենինականի նախկին հզոր գործարաններից մեկի հանրակացարանում իր չորս անչափահաս երեխաների հետ ապրող Լուսինե Կուտսուզյանի ընտանիքի ապրելակերպի մասին պատմող փոքրիկ դրվագներ՝ առանց մեկնաբանության: «Համոզված ենք` առանց այդ էլ պարզ երևում է անտեսված թշվառության տխուր պատկերը»,-նշում է «Շիրակ կենտրոնը»։

Մանրամասները` տեսանյութում

Դիտվել է՝ 4105

Մեկնաբանություններ