Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Հեռուստաեթերի մաքրման պահանջ

Հեռուստաեթերի մաքրման պահանջ
17.06.2013 | 21:02

Հանրային հեռուստառադիո ընկերության
խորհրդի նախագահ՝ Ռուբեն Ջաղինյանին

Դիմում

Հարգելի պարոն Ջաղինյան, տեղեկացնում ենք ձեզ, որ ֆեյսբուքյան «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» խմբի շրջանակներում ստեղծվել է մի իրադարձություն՝ «Քաղաքացիական պահանջագիր Հ1-ին (Հայոց Հարց հաղորդաշար)» անվանումով, որով մարդիկ իրենց ցանկությունն են հայտնել որպեսզի «Հայոց հարց» հաղորդաշարը գիշերային ժամերի փոխարեն ցուցադրվի «փրայմ թայմ» ժամերին, հաշվի առնելով այդ հաղորդման կարևորությունն ու հանրության հետաքրքրվածությունը նրա հանդեպ: Տեղեկացնում ենք Ձեզ նաև, որ այդ պահանջագրին միացել են արդեն 1000-ից ավել մարդ: Հուսով ենք այս խնդրանք-պահանջագիրը հաշվի կառնվի Հ1-ի ղեկավարության կողմից և հանրության այս հատվածի հեռուստաճաշակին համարժեք հաղորդաշարը կցուցադրվի ավելի հարմար ժամի:

Ֆեյսբուքյան իրադարձության հղումը՝
https://www.facebook.com/events/133760036811826/?ref=3

Ֆեյսբուքյան «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» խումբ:

Դիտվել է՝ 4869

Մեկնաբանություններ