Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Կտեսնվենք Տալլինում»

«Կտեսնվենք Տալլինում»
18.06.2013 | 18:18

«Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության «Կտեսնվենք Տալլինում» ծրագրի շրջանակում հունիսի 12-16-ը Տալլին են այցելել շուրջ երեք հարյուր հյուր` մշակութային գործիչներ, ձեռներեցներ, լրագրողներ, ուսանողներ և այլք:
Ծրագրի շրջանակում Տալլինի առաջատար ակումբներում համերգներով հադես է եկել «Crossroad blues band»-ը, ինչպես նաև Արմեն Հյուսնունցի «Շարակ» բենդը, «Արահետ» երգչախումբը, «Նարեկացի» նվագախումբը, «In Coma» ռոք բենդը: Ներկայացումներով հանդես է եկել Համազգային պետական թատրոնը, անցկացվել են Երևանից մեկնած նկարիչների ցուցահանդեսներ, կայացել են գրական հանդիպումներ:
Նշենք, որ «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության` «Բոլորն ուղևորվում են Երևան» խորագրով ծրագրի շրջանակում հունիսի 12-16-ը Հայաստան էին ժամանել երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին, երգիչ, պոետ Յուրի Շևչուկը, գեղանկարիչ Դմիտրի Շագինը և այլք: Ծրագիրն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
«Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրը ազգությամբ էստոնացի Մելիս Կուբիտսն է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3281

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ