Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ըմբիշների լավ մրցելույթը

Ըմբիշների լավ մրցելույթը
28.06.2013 | 12:33

Չեռնոգորիայում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում լավ մասնակցություն են ունեցել մեր մարզիկները: Ազատոճայիններ, 50 կգ քաշային Վահե Մատինյանի ու 69 կգ քաշային Տիգրան Մնացականյանի նվաճած արծաթե մեդալների մասին արդեն տեղեկացրել ենք: Նրանց հաջողությունը զարգացրել են հունահռոմեականները, որոնցից անգերազանցելի է մնացել 58 կգ քաշային Արմեն Մելիքյանը: Արմենի նվաճումը կրկնելուն մոտ են եղել նաև Սլավիկ Գալստյանն (42 կգ) ու Էդգար Թամրազյանը (46 կգ), սակայն ստիպված են եղել բավարարվելու արծաթե մեդալներով: Եվս մեկ` բրոնզե մեդալ է մեր հավաքականին բերել 69 կգ քաշային Հրաչ Կալաչյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1849

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ