ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Եսիմ ինչ օգուտներ» չի բերելու

«Եսիմ ինչ օգուտներ» չի բերելու
02.09.2013 | 16:30

Տավուշի մարզում` Աղավնավանք գյուղից ոչ շատ հեռու, Գետիկ գետի վրա նոր հէկ է կառուցվում։ Տեղաբնակների դիտարկմամբ` հնարավոր է գետի մի մասը չորանա և հէկը ձկների վերացման առիթ դառնա։ Աղավնավանքի գյուղապետ Վարդուհի Ներսիսյանը irates.am-ի հետ զրույցում նշեց, որ հէկ-ը կառուցում է «Էյ-Էն-Բի-Ջի սթայջ» ՍՊԸ-ն, որը ավարտին կհասցվի մինչ տարվա վերջ։ Ինչ վերաբերում է տեղաբնակների անհանգստությանը, թե ձկների ոչնչացման վտանգ կա, կին գյուղապետն ամենևին էլ համաձայն չէ այս տեսակետին։ «Նման խնդիր չկա։ Այնպես է արված, որ ջուր մնա և՛ ձկների, և՛ այգիների ոռոգման համար»,- ասաց տիկին Ներսիսյանը` հավելելով, որ սա ընդհանրապես խոչընդոտ չի դառնա ոռոգման աշխատանքներն իրականացնելու համար։ Գյուղապետի վստահեցմամբ, կան հստակ պայմանագրեր հիշյալ ընկերության հետ, որ իրենց գյուղի հետ կապված խնդիրներ չեն առաջանա։ Այսուհանդերձ, կողքի գյուղերի առումով Ներսիսյանը դժվարացավ նույնը հավաստիացնել։

Հէկ-ի խողովակներն անցնում են Աղավնավանք գյուղով։ Վարդուհի Ներսիսյանը նշեց, որ իրենց գյուղի համար այս հէկ-ի կառուցումն առավելություն ունի, քանի որ տեղաբնակների համար մի քանի աշխատատեղ կստեղծվի, նաև «հնարավոր է մի երկու հարյուր հազար դրամ տան գյուղապետարանին, էդքանը, ուրիշ ոչ մի բան։ Ընենց չի, որ եսիմ ինչ օգուտներ ա բերելու մեր գյուղին»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4765

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ