Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Շիրակը»` սուպերգավաթակիր

«Շիրակը»` սուպերգավաթակիր
24.09.2013 | 22:56

Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում խաղարկվել է ֆուտբոլի մեծ երախտավոր Հակոբ Տոնոյանի անունը կրող սուպերգավաթը: Մրցել են Գյումրիի «Շիրակն» ու «Փյունիկը»: Յուրաքանչյուր խաղակեսում մեկական գոլ խփելով ու սեփականը պահելով անառիկ` գյումրեցիները տիրացել են գավաթին: Ի դեպ` սա ակումբի պատմության մեջ երրորդ դեպքն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1210

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ