Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Առաջարկում են չքվեարկել Ռոբերտ Ամիրխանյանի օգտին

Առաջարկում են չքվեարկել Ռոբերտ Ամիրխանյանի օգտին
07.10.2013 | 14:48

Կոմպոզիտորների միության համագումարին ընդառաջ երիտասարդ կոմպոզիտորները հանդես են եկել բաց նամակով: «Մեզ անհանգստացնում է փաստը, որ արդեն երկրորդ անգամ Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունում (ՀԿԵՄ) նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը գրեթե երեք տարի ուշացումով է անցկացնում միության նախագահի ընտրությունները: Իսկ վերջին համագումարից հետո, որը տեղի է ունեցել 2009-ին, անգամ վարչություն չի ընտրվել, այսինքն, գրեթե հինգ տարի նա ՀԿԵՄ-ը ղեկավարում է ինքնիշխան, ինչի պարզ հետևանքն են ներկայիս խնդիրները»,- ասվում է նամակում:

Երիտասարդ կոմպոզիտորները վկայակոչել են նաև Դիլիջանի ստեղծագործական տունը իր հիմնադրի՝ Էդուարդ Միրզոյանի անունով անվանակոչելու հարցը, միություն կազմակերպվող սակավաթիվ անհետաքրքիր ու ինքնանպատակ համերգները և այլ հարցեր:
Որպեսզի կոմպոզիտորների միության գործունեությունն ապագայում վերջնականապես չիմաստազրկվի, նամակի հեղինակները կոչ են անում միության անդամներին համագումարի ընտրության ժամանակ քվեարկել ընդդիմադիր թեկնածուի օգտին` առաջնային համարելով ներկայիս նախագահի փոփոխության հարցը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1687

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ