ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նրանք արդեն երեխաներ ունեն

Նրանք արդեն երեխաներ ունեն
07.10.2013 | 16:50

Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի ընտանիքում հաճելի իրադարձություն է եղել` սեպտեմբերի կեսին փոխնակ մոր օգնությամբ նրանք զույգ երեխաներ են ունեցել: Դստերը կոչել են Ելիզավետա, որդուն` Գարի: Քրիստինա Օրբակայտեն հաստատել է լուրը և իր ուրախությունն է փոխանցել փոքրիկ քույրիկի ու եղբայրիկի լույս աշխարհ գալու համար: Ալլային և Մաքսիմին առաջինը շնորհավորել է Ֆիլիպ Կիրկորովը: Երեխաների մասին տեղեկությունը զարմացրել է ռուսական այն աստղերին, ովքեր մտերմություն ունեն Պրիմադոննայի ընտանիքի հետ. նրանք միայն վերջերս են իմացել երեխաների մասին:

Դիտվել է՝ 1549

Մեկնաբանություններ