Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայկական առաջին բազմաձայն պատարագի պրեմիերան

Հայկական առաջին բազմաձայն պատարագի պրեմիերան
23.10.2013 | 16:02

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, ի դեմս Երևանի պետական կամերային երգչախմբի, պատրաստվում է հայ երաժշտասեր հանրույթին ներկայացնելու Քրիստափոր Կարա-Մուրզայի առաջին բազմաձայն պատարագի պրեմիերան:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ այս պատարագի ձեռագրերը համարվում էին կորսված, սակայն մեր հայրենակից` Նյույորքաբնակ երաժշտագետ Գրիքոր Փիթեջյանի շնորիվ գտնվել են Ռ.Մելիքյանի ձեռագրերի պահոցում, Լիմոնջյանական նոտայագրությամբ:
Համերգը կայանալու է նոյեմբերի 1-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Կներկայացվեն նաև Կարա-Մուրզայի աշխարհիկ խմբերգերը` «Մեր Հայրենիք», «Մայր Արաքսի ափերով», «Կիլիկիա», «Վարդ կոշիկս» և այլն:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3003

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ