ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Հայրենիք ունե՞մ, որ կորցնեմ»

«Հայրենիք ունե՞մ, որ կորցնեմ»
08.11.2013 | 15:28

Նոյեմբերի 5-ին ոստիկանները Շանթ Հարությունյանին և իր համախոհներին Ազատության հրապարակում ձերբակալելուց հետո ոստիկանական բաժանմունքներ քարշ տվեցին նաև տարբեր քաղաքացիների, որոնք հանգամանքների բերումով ներկա էին Շանթ Հարությունյանի նախաձեռնած հեղափոխությանը: Նրանցից մեկն էլ 2005 թվականից անտուն մնացած, Բուզանդի փողոցի նախկին բնակիչ, վեց երեխաների մայր Մարիամ Գիշյանն էր: Հիշեցնենք, որ Մարիամը տարիներ առաջ դիմել էր հուսահատ քայլի` մեկնել էր Թուրքիա և այնտեղի իշխանություններից քաղաքական ապաստան խնդրել: Ամիսներ անց, սակայն, նա վերադարձել էր Հայաստան, իր երեխաների մոտ: Քանի որ irates.am-ի ընթերցողներին հետաքրքրում էր Մարիամի ճակատագիրը, մենք փորձեցինք գտնել նրան և իմանալ եղելությունը:

Մարիամ Գիշյանը հայտնեց, որ իրեն ոստիկանական բաժանմունքից ազատ են արձակել գիշերվա ժամը 3-ին:
Նա մեզ տեղեկացրեց նաև, որ իրեն և իր երեխաներին սպառնում է հերթական անգամ փողոցում հայտնվելու հեռանկարը:
«Վարձով ենք ապրում, փող չունեմ, որ տան վարձը տամ, ինձ և երեխաներիս դուրս են շպրտում»,- տեղեկացրեց Մարիամը մեր զրույցի ժամանակ: Նա հայտնեց նաև, որ ո՛չ ինքը, ո՛չ իր երեխաները չունեն գրանցում և աշխատանք: Իսկ Շանթ Հարությունյանի նախաձեռնած հեղափոխությանը մասնակցել է, որովհետև գտնվում է հուսահատ վիճակում:
«Պետք լինի` էլի եմ մասնակցելու: Հայրենիք ունե՞մ, որ կորցնեմ»,- ասաց Մարիամ Գիշյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1008

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ