Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սկսեցին հաղթանակով

Սկսեցին հաղթանակով
10.11.2013 | 12:39

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության անդրանիկ հանդիպումը հաջող եղավ Հայաստանի հավաքականի համար: Չերնոգորիայի ընտրանու հետ խաղում հաղթական հարվածը հասցրեց Լեուն Արոնյանը, մեր մյուս տղաները` Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը, պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Գրանցվեց եւ առաջին անակնկալը: Ռուսների ընտրանին 1,5:2,5 հաշվով զիջեց թուրքերին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ