ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Ժառանգությունը» դատապարտում է ոստիկանության ապօրինի գործողությունները

«Ժառանգությունը» դատապարտում է ոստիկանության ապօրինի գործողությունները
02.12.2013 | 21:09

«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հաղորդագրություն, որը վերաբերում է այսօր ՀՀ քաղաքացիների՝ հանուն ՀՀ ինքնիշխանության և անկախության կազմակերպած բողոքի ակցիային: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև: «Այսօր մի խումբ ՀՀ քաղաքացիների՝ քաղաքացիական ակտիվիստների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել քաղաքացիական հավաք Ազատության հրապարակում, ապա երթ, որի նպատակն էր պահանջել ՀՀ գործող իշխանություններից հարգել հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները, գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան, կասեցնել Մաքսային միությանն անդամակցության գործընթացը և հրաժարվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացից։ Հավաքի և երթի կազմակերպիչներն ու մասնակիցները գործել են բացառապես ՀՀ Սահմանադրության և «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում, երթը եղել է խաղաղ, իսկ դրա մասնակիցները՝ անզեն: Սակայն ոստիկանությունը, խախտելով ՀՀ օրենքները, արհեստական և ապօրինի խոչընդոտներ է հարուցել երթի մասնակիցների առջև նախ Հյուսիսային պողոտայում, ապա Ամիրյան փողոցում և վերջապես շրջանակի մեջ է առել երթի մասնակիցներին Նալբանդյան փողոցի վրա, ուժ է գործադրել նրանց հանդեպ, ապա բերման ենթարկել մի քանի տասնյակ ցուցարարների, այդ թվում՝ «Ժառանգություն» կուսակցության անդամների: Հայ խաղաղ բնակչության դեմ սովետական հրոսակների տխրահռչակ «Կոլցո» գործողության այս յուրօրինակ կրկնությունը տարակուսանքի տեղիք է տալիս և ՀՀ քաղաքացիների մոտ կարող է առաջացնել միմիայն վրդովմունքի և բողոքի զգացումներ: Առավել զավեշտալի է այն, որ ավելի ուշ ոստիկանությունը չի զլացել և մի ամբողջ վաշտ է ներգրավել Հյուսիսային պողոտայում դեպի գրասենյակ շարժվող «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և Աբովյան փողոցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առջև պատ կազմելու ու նրանց տեղաշարժը խոչընդոտելու նպատակով: Վերջիններիս ազատ տեղաշարժվելու իրավունքը վերականգնվել է միայն 17:00-ի մոտակայքում, այսինքն, ավելի քան 1,5 ժամ հետո, որից հետո իրավախախտ ոստիկանները ցրվել են: Ոստիկանության ապօրինի գործողությունները մենք գնահատում ենք որպես հրահանգված քաղաքական հետապնդում՝ հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պայքարող քաղաքացիների դեմ: Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին և պատասխանատվության ենթարկել օրինազանց ոստիկաններին»:

Դիտվել է՝ 2677

Մեկնաբանություններ