Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան ներկայացուցիչը

«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան ներկայացուցիչը
24.12.2013 | 20:05

Հայաստանը պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլ-2014» երգի համաեվրոպական մրցույթին: Հայաստանի ներկայացուցչի անունը հայտնի կդառնա Ամանորի գիշերը՝ Առաջին ալիքի տոնական եթերի ժամանակ:

«Եվրատեսիլ-2014»-ը կանցկացվի Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում: Մրցույթը կկրի «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը: Ավելին, մրցույթի մասնակիցներնը հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ցանկությունները, փոխանակվել գաղափարներով:
«Եվրատեսիլ-2014»-ի խորհրդանիշն ադամանդն է, որն ինչպես համաեվրպական մրցույթը, իր մեջ մեծ ուժ և էներգիա է պարունակում: Ադամանդի արտացոլանքը խորհրդանշում է մրցույթի ոչ միակերպ լինելը` ընդգծելով մասնակից երկրների բազմազանությունն ու առանձնահատկությունները:

Հիշեցնենք, որ մրցույթի ավստրիացի մասնակից, տրանասվեստիտ Կոնչիտա Վուրստի «բազմազանության» քարոզը շատերի զայրույթն է հարուցել: Ավելին, արդեն չի էլ խրախուսվում Հայաստանի մասնակցությունը տարեց-տարի արժեզրկվող, երգ ու երաժշտությունից հեռացող, քաղաքականացված այս շոուին: Ե'վ զուր տեղը գումար է ծախսվում, և' ջուր ենք լցնում գունային բազմազանությամբ աչքի ընկող մրցույթի ջրաղացին: Մրցույթի կարգախոսն էլ առանձնապես չի ոգևորում` «Միացիր մեզ»:
Ի դեպ, «Եվրատեսիլ-2013»-ը որդեգրել էր «We Are One»` «Մենք մեկ ենք» կարգախոսը, իսկ մրցույթի
խորհրդանիշը ծիածանի բոլոր գույներն ունեցող թիթեռնիկն էր:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1621

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ