Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Երևանյան թատրոններում

Երևանյան թատրոններում
04.01.2014 | 14:09

Երևանի դրամատիկական թատրոնից տեղեկացնում են, որ «Կախարդական մատանի» ամանորյա հեքիաթ-ներկայացումը վերսկսել է իր տոնական երթը: Այսօր` ժամը 12:00-ին, 13:30-ին, 15:00-ին, 16:30-ին և 18:00-ին, դրամատիկական թատրոնի բեմում փոքրիկ հանդիսատեսը կարող է դիտել «Կախարդական մատանին»:

ԵԹԿՊԻ-ի ուսումնական թատրոնում փոքրիկ հանդիսատեսը կարող է իր կիրակին (հունվարի 12-ին) անցկացնել Կարլսոնի հետ: Ներկայացումը հագեցած է զվարճալի պարերով, ուրախ երաժշտությամբ, անակնկալներով: Խամաճիկների պետական թատրոնում հունվարի 19-ին կցուցադրվի երաժշտական ներկայացում` բեմադրված Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկերը» ստեղծագործության հիման վրա (բեմադրությունը՝ Աննա Էլբակյանի): Ներկայացումն այն մասին է, թե ինչպես ոզնին, ընկած դես ու դեն, փորձում է գտնել իր իսկական ընկերոջը և միայն վերջում է հասկանում, որ իր իսկական ընկերը միշտ իր կողքին է եղել։

Ամանորյա մանկական ներկայացումները երևանյան թատրոններում շարունակվում են:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2551

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ