ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ԱՄՆ-ը իր մարզիկներին «անտեր» չի թողնի

ԱՄՆ-ը իր մարզիկներին  «անտեր» չի թողնի
09.01.2014 | 15:51

ԱՄՆ-ում զանգվածային տեղահանման ծրագիր է մշակվել փետրվարի 6-ից ՌԴ Սոչի քաղաքում մեկնարկելիք օլիմպիական խաղերի մասնակիցների համար: Անվտանգության միջացառումը կիրականացվի քաղաքում ահաբեկչական գործողությունների կամ դրանց վտանգի պարագայում: ԱՄՆ-ը դահուկային սպորտի եւ սնոուբորդինգի ֆեդերացիան պայմանագիր է կնքել մասնավոր ընկերության` Global Rescue -ի հետ, համաձայն որի 200 տեղանոց հինգ ինքնաթիռներ ամեն պահ պատրաստ կլինեն թռչելու դեպի Սոչի` ամերիկյան մարզիկներին արագ տեղափոխելու համար: Անվտանգության նման միջոցներ կձեռնարկվեն նաև ԱՄՆ-ի հոկեյի օլիմպիական հավաքանի համար: Global Look Press-ի հաղորդմամբ, ամերիկյան կողմը վախենում է դեկտեմբերին վերջին ռուսական Վոլգոգրադ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների կրկնությունից, և անվտանգության նման աննախադեպ միջոցառումներն ուղղված են ամերիկյան մարզիկների պահպանությանը:

Նշենք, որ Սոչիում, սկսած հունվարի 7-ից, իրականացվում են անվտանգության միջոցառումներ: Նախնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ օլիմպիական քաղաքի անվտանգությունը վերահսկելու են իրավապահների 30 հազար աշխատակիցներ, այժմ խոսվում է ներքին զորքերի և ոստիկանության 40 հազար աշխատակիցների մասին:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ