Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կհրատարակվեն Նոբելյան մրցանակակիրների գրքերը

Կհրատարակվեն Նոբելյան մրցանակակիրների գրքերը
16.01.2014 | 13:49

«Անտարես» հրատարակչությունը նախատեսում է հրատարակել Նոբելյան մրցանակակակիրների գրքերը: Նոր մատենաշարում կներկայացվեն Նոբելյան մրցանակի արժանացած գրողների լավագույն ստեղծագործությունները, ոչ թե այն գրքերը, որոնց համար մրցանակ են ստացել:

Այս մասին «Իրատես de facto»-ին տեղեկացրեց հրատարակչության գլխավոր խմբագիր ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ: 2014-ի առաջին եռամսյակում կհրատարակվի Օրհամ Փամուկի «Իմ անունը կարմիր է» և Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» գրքերը:
Ի՞նչ սկզբունքով են ընտրվում գրքերը: Արքմենիկ Նիկողոսյանը խոսքով` Փամուկը մեծ թվով վեպեր ունի` «Ձյունը», «Ստամբուլ» և այլն, լավագույնը դրանց շարքում, որը նաև կհետաքրքրի հայ ընթերցողին, «Իմ անունը կարմիր է» վեպն է: Գիրքը թարգամնվելու է թուրքերենից: Հիշեցնենք, որ 2013-ին գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի էր արժանացել 82-ամյա կանադացի գրող Էլիս Մունրոն: Ռումինայի, Իսրայելի և Հայաստանի կողմից Նոբելյան մրցանակի էր ներկայացվել նաև ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4845

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ