Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Օսկարը» ` Առաջին ալիքի եթերում

«Օսկարը» ` Առաջին ալիքի եթերում
01.03.2014 | 11:53

Հանրային հեռուստաընկերության եթերում մարտի 2-ի՝ լույս 3-ին, ժամը 04:00–ին, կցուցադրվի կինոյի ոլորտի ամենակարևոր իրադարձությունը` Ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը: Հայ կինոսիրողների համար այն կմեկնաբանեն Աննա Ավանեսյանը և Ավետ Բարսեղյանը: «Օսկարը», որն այս տարի կվարի հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը, ուղիղ եթերով կհեռարձակվի աշխարհի ավելի քան 225 երկրներում։

Հիշեցնենք, որ 2013-ին նկարահանված ֆիլմերից «Օսկարի» են հավակնում «Ստրկության 12 տարիները», «Ամերիկյան խառնաշփոթ», «ՈՒոլ Սթրիթի գայլը», «Ֆիլոմենա» և այլ ֆիլմեր: Ներկայումս «Օսկար» մրցանակը տրվում է 24 հիմնական անվանակարգերում։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1999

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ