ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

«Սկորպիոնս» խմբի արկածները Դուբայում

«Սկորպիոնս» խմբի արկածները Դուբայում
30.04.2014 | 02:45

Դուբայի ունկնդիրն ու իշխանությունները չեն ժխտում «Սկորպիոնսի» համաշխարհային փառքն ու հանրային սերը, բայց նաև նրանց անհարգալից պահվածքը չեն հանդուժում իրենց երկրում: Իսկ խմբի թմբկահար Ջեյմս Կոտակը Դուբայի օդանավակայանում հարբած վիճակում համարձակվել է հանրության առջև հանվել, անպարկեշտ ժեստ անել և հայհոյել մահմեդականներին, ինչի համար նրան ձերբակալել է Դուբայի ոստիկանությունը: Դրանից հետո նրան խմելու համար տուգանել են 2000 դրհամով, մեկ ամսով կալանավորվել են և որոշ ժամանակ անց կարտաքսեն ԱՄԷ-ից: Այս երկիրը թեև բարեհաճ է և հյուրընկալ, բայց նաեւ պահանջկոտ է. երկիր մտնող յուրաքանչյուր անձ պարտավոր է հարգել ընդուված բարոյական արժեքները:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 3215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ