Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

ՈՒշացած պաշտոնյան «տարվեց» ԱԺ նախագահի մոտ

ՈՒշացած պաշտոնյան «տարվեց» ԱԺ նախագահի մոտ
18.06.2014 | 18:51

Այսօր ԱԺ արտահերթ նիստի մեկնարկն ու ավարտը բավականին ուշագրավ էին: Առավել ուշագրավ էր վերջինը: Նիստի ավարտին դեռ կես ժամ կար, սակայն հարցը զեկուցող ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը դահլիճում չէր: Նիստը վարող փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, թեև նկատելով, որ իրեն կմեղադրեն կանոնակարգը խախտելու մեջ, հայտարարեց, որ չի պատրաստվում հինգ րոպեից ավելի սպասել կառավարության ներկայացուցչին, և ազդարարեց աշխատանքային օրվա ավարտը:

Ի դեպ, օրվա վերջում արդեն հաշված թվով պատգամավորներ կային խորհրդարանում, որոնցից մեկն էլ Սյունիքից ընտրված Արմեն Կարապետյանն էր` խոր ընկղմված իր աթոռում, «թիկն» տված ննջելիս:
ՈՒշացած ԱԺ գալով` Վախթանգ Միրումյանը զարմացավ մեր հարցից, որ նիստն ավարտվել է, քանի որ ինքը ժամանակին չէր եկել: Նա համարյա «վազելով» հասավ կառավարության անդամների համար նախատեսված սենյակը, իսկ որոշ ժամանակ անց ԱԺ ղեկավարության կողմից «բերման» ենթարկվեց:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ