ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մամեդյարովը և Լավրովը քննարկել են ԼՂ խնդիրը

Մամեդյարովը և Լավրովը քննարկել են ԼՂ խնդիրը
19.06.2014 | 11:52

Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ Բաքվում ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո։ Նա կարևորել է ապրանքաշրջանառության աճը: «Մենք քննարկել ենք համագործակցության խորացման հնարավորությունները, չենք շրջանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը»,- ասել է Մամեդյարովը։ Նրա խոսքով՝ քննարկել են քայլերը, որոնք պետք են կարգավորման գործընթացը տեղից շարժելու համար։
Մամեդյարովը նաև մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հնարավոր հանդիպման լուրերը։ «Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել։ Մենք այժմ Ֆրանսիայից պաշտոնական պատասխան ենք սպասում»,- ասել է նախարարը։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի համագործակցությունն ինտենսիվ զարգանում է ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային մակարդակով։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Լավրովն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ երկու երկրների նախագահների միջև ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները կյանքի կոչելու համար։ «Մենք նաև քննարկել ենք իրավիճակն ՈՒկրաինայում, մարդկանց մահվան դեպքերը։ Դա ազդանշան է, որ պետք է դադարեցնել կրակն այդ երկրում։ Մենք քննարկել ենք Իրաքի, Սիրիայի հարցերը, որտեղ գլուխ է բարձրացրել միջազգային ահաբեկչությունը»,-ասել է նա։

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ