Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Օզջան Ալփերի նոր ֆիլմը հայ բանաստեղծի մասին է

Օզջան Ալփերի նոր ֆիլմը հայ բանաստեղծի մասին է
31.07.2014 | 14:19

Սկսվել են համշենահայ ռեժիսոր Օզջան Ալփերի «Քամու հիշողությունները» ֆիլմի նկարահանումները: Ֆիլմը հայ բանաստեղծ Արամի մասին է, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հեռանում է Թուրքիայից: Նկարահանումները տեղի են ունենում Վրաստանի Բաթում քաղաքում և կշարունակվեն Պորչքայում, Հոփայում: Ֆիլմի նկարահանմանը օժանդակում են Թուրքիան, Ֆրանսիան, Գերմանիան և Վրաստանը: Նախագիծն արդեն իսկ մեծ արձագանք է գտել միջազգային կինոշուկայում:


Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում համշենահայ ռեժիսորի «Ապագան ձգվում է հավերժ» (Թուրքիա, 2011 թ.) ֆիլմն արժանացավ ժյուրիի էկումենիկ մրցանակին: Հավերժական սեր, քրդական հարց. այս երկու թեմաներն էին միահյուսվում ֆիլմում: Երբ irates.am -ը հետաքրքրվեց` հայկական հարցը կա՞ ֆիլմի ենթատեքստում, ռեժիսորն ասաց, որ Ֆիլմը հայկական հարցի մասին չէ, այն հասարակական հիշողության մասին է. «Մոռացության տրված հարցեր են բարձրացվում: Քաղաքները, հերոսների անցած վայրերն ինձ համար շատ կարևոր են, դրանք նույնպես պետք է կերպարների պես գործածել: Դիարբեքիրում բնակվող վերջին հայի նկարագիրը շատ բան է ասում: Մեկ հայ է մնացել այն քաղաքում, որտեղ հայությունն այդչափ մեծ հետք է թողել։ Սա Ձեր հարցի պատասխանն է: Մարդիկ պետք է մտածեն այդ մասին: Թեև հայկական հարցը ֆիլմի բուն նյութը չէ, բոլոր այս վայրագությունները, սպանությունները մտորելու առիթ են տալիս: Ազգությունն ինձ համար կարևոր չէ` քուրդ է, հայ, հույն, թուրք: Այստեղ մարդիկ են, այդ ապրումներն ունեցող մարդիկ: Ինչպե՞ս է մարդ այս վիճակին հասնում` սա՛ պետք է հարցնեք: Քաղաքական հարցերից դուրս պետք է այս փոքր թվացող հարցերի պատասխանները գտնել»:
Օզջան Ալփերն առաջինն է, ով ֆիլմ է նկարահանել համշենահայերենով: «Մոմի» (Մեծ մայրիկ) վավերագրական կարճամետրաժ ֆիմին հաջորդած «Աշուն» և «Ապագան ձգվում է հավերժ» խաղարկային ֆիլմերը մեծ ճանաչում են բերել ռեժիսորին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1962

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ