Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սպասենք մոտ ապագայի համալրումներին

Սպասենք մոտ ապագայի համալրումներին
12.09.2014 | 12:06

Ընթերցողը հարկավ տեղյակ է, որ, չնայած Բելառուսի երիտասարդականի նկատմամբ տոնած 2:1 հաշվով հաղթանակին, մեր ընտրանին, տխուր ավանդույթի ուժով, դարձյալ դուրս մնաց գլխավոր մրցապայքարից: Սակայն սա չէ բուն ասելիքը, այլ նրա կազմում հանդես եկող հեռանկարային ֆուտբոլիստները, ովքեր, հուսանք, մոտ ապագայում թարմ հոսք են լինելու ազգայինի համար: Նրանցից մեկը Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբի երիտասարդական կազմի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանն է, ով արդեն հասցրել է մարզվել ակումբի մեծահասակների կազմի հետ ու արժանացել գլխավոր մարզչի ուշադրությանը:
Սակայն քանի որ ռուսական ֆուտբոլում գոյություն ունի «լիմիտ» հասկացությունը` կապված այլազգի մարզիկների թվաքանակի հետ, ամենայն հավանականությամբ, արդեն իսկ այս ձմռանը Սիմոնյանը կտեղափոխվի մեկ այլ ակումբ, քանի որ մարզական աճի համար նրան խաղային պրակտիկա է պետք: «Զենիթը» ֆուտբոլիստին առաջարկել է հանդես գալ ռուսական առաջին դիվիզիոնում, որը բոլոր դեպքերում այնքան ցանկալի հեռանկար չէ, եթե նկատի ունենանք այս երկրի ֆուտբոլային մակարդակն առհասարակ: Մնում է հայացքն ուղղել Եվրոպա, փորձել այնտեղ գտնել թիմ: Հուսանք, որ դա նրան կհաջողվի և արդեն զգալապես հասակ առած Սիմոնյանը մոտ ապագայում Հայաստանի ազգային ընտրանու համար կդառնա հուսալի համալրում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 909

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ