ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ժողովրդին հուզող խնդիրները տնտեսական են

Ժողովրդին հուզող խնդիրները տնտեսական են
16.09.2014 | 14:11

ՀՀ ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Սահմանադրական բարեփոխումներ. թեր և դեմ» թեմայով հրավիրած խորհրդաժողովի ժամանակ նշեց, որ ներկա համակարգը թույլ չի տալիս անցկացնելու ազատ, արդար ընտրություններ:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը նշեց, որ Հայաստանում առկա խնդիրները պայմանավորված չեն սահմանադրությամբ: Նա հիշեցրեց հայտնի ՀՀԿ-ականների խոսքերը, որոնք ժամանակին դեմ էին խորհրդարանական կառավարման համակարգին, իսկ այսօր այլ կարծիքի են:
Էլինար Վարդանյանը հիշեցրեց, որ այսօր մեր ժողովրդին հուզող խնդիրները տնտեսական են, և պետք չէ մտնել սահմանադրությունը փոխելու խնդրահարույց վեճերի մեջ: Նա նշեց, որ այսօր մեր երկրում չկա սահմանադրական ճգնաժամ և սահմանադրությունը փոխելու հասարակական պահանջ:
Նա ասաց, որ եթե սահմանադրական բարեփոխումների փաթեթը դրվի շրջանառության մեջ, ապա իրենք կհավաքեն ժողովրդին՝ հասկանալու, թե պե՞տք են մեզ այդ փոփոխությունները, թե՞ ոչ:
ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանը նշեց, որ պատրաստ են մասնակցելու սահմանադրական բարեփոխումներին վերաբերող քննարկումներին: Մհեր Շահգելդյանը կարծիք հայտնեց, որ սահմանադրական փոփոխություններով ուժեղանալու է ընդդիմությունը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 726

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ