ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդն Անկախության օրը դիմավորեց «Եռաբլուրում»

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդն Անկախության օրը դիմավորեց «Եռաբլուրում»
21.09.2014 | 13:30

Այս տարի Անկախության օրը յուրովի դիմավորեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) շուրջ 100 ուսանողներ, ովքեր ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ սեպտեմբերի 21-ի օրամուտը դիմավորեցին «Եռաբլուր» պանթեոնում: Ուղիղ կեսգիշերին «Եռաբլուրում» միախմբված ուսանողները նախ ծաղկեպսակ դրեցին զոհված ազատամարտիկների շիրիմներին, այնուհետև կազմակերպվեց մոմավառություն և ոգեկոչման արարողություն, իսկ հոգևոր այրերի առաջնորդությամբ կատարվեց սուրբ աղոթք:

«Մեր այս միջոցառման նպատակը մեկն է՝ հիշել և արժևորել այն մարդականց, ում շնորհիվ կերտվեց մեր անկախությունը»,- ասաց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը, ով նշեց նաև, որ սա սեպտեմբերի 12-22-ը ՀՊՏՀ ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող 10-օրյա ռազմահայրենասիրական միջոցառումներից շարքում հերթականն է:
Միջոցառումն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ՝ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի 20-ամյակի շրջանակներում:

Դիտվել է՝ 1810

Մեկնաբանություններ