Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Վիկտոր Հյուգո. «Երկնքին ուղղված հայացքը գործ է»

Վիկտոր Հյուգո. «Երկնքին ուղղված հայացքը գործ է»
21.09.2014 | 13:31

Ոչինչը գոյություն չունի: Զրո չկա: Ամեն ինչ որևէ բան է: Ոչ մի բանը ոչինչ չէ:

Արդար մարդը հոնքերը խոժոռում է, բայց երբեք չար ծիծաղով չի ծիծաղում: Մենք հասկանում ենք զայրույթը, բայց ոչ` չարակամությունը:

Որևէ հավատք-ահա սա է մարդուն անհրաժեշտը: Վա~յ նրան, ով ոչ մի բանի չի հավատում:

Հայել նշանակում է հերկել, մտածել նշանակում է գործել: Խաչաձև ծալած բազուկներն աշխատում են, կցված ձեռքերը շինում են: Երկնքին ուղղված հայացքը գործ է:

Անշուշտ պետք են նրանք, ովքեր շարունակ աղոթում են երբեք չաղոթողների համար:

Ամենաուժեղ մարդուց ավելի ուժեղ բաներ էլ կան:

Ծիծաղն արև է, նա վտարում է ձմեռը մարդու դեմքից:

Տվեք որևէ էակի ավելորդը և վերցրեք նրանից անհրաժեշտը` կունենաք ստահակը:

Ոչ օթևան ուներ, ոչ հաց, ոչ կրակ, ոչ սեր. բայց զվարթ էր, որովհետև ազատ էր:

Հոգին օգնում է մարմնին և որոշ պահերի բարձրացնում: Դա միակ թռչունն է, որ նեցուկ է է հանդիսանում իր վանդակին:

Քանդեցեք տգիտության ներքնահարկը, դրանով դուք կքանդեք ոճրագործության խլուրդը:


Ծաղկաքաղը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ