«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սերգեյ Սմբատյանն ու Գերմանիայի սիմֆոնիկ նվագախումբը համերգ նվիրեցին ՀՀ Անկախությանը

Սերգեյ Սմբատյանն ու Գերմանիայի սիմֆոնիկ նվագախումբը համերգ նվիրեցին ՀՀ Անկախությանը
22.09.2014 | 19:17

ՀՀ Անկախության օրը նշեցին նաև Բեռլինում։ Սեպտեմբերի 21-ին բեռլինյան համերգասրահում Գերմանիայի սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Հայաստանի Անկախության օրը գերմանական համերգասրահում թևածեց խաչատրյանական երաժշտությունը։ Գերմանիայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին հատվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից։
Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ գերմանական կողմից հրավեր ստացել էր հենց սեպտեմբերի 21-ին համերգ ղեկավարելու համար։ Երեկոն նվիրված էր Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ անկախության տարեդարձին և հայկական մշակույթին։ Բեռլինի հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց հայկական երաժշտությունը։ Ընդ որում, համերգի տեսագրությունը հոկտեմբերի վերջին կհեռարձակվի ամբողջ Գերմանիայում։
Սերգեյ Սմբատյանը կարևորեց, որ Բեռլինում, որտեղ հայկական մշակույթի ներկայության որոշակի պակաս կա, մեր երաժշտությունը ներկայացվեց Գերմանիայի լավագույն նվագախմբերից մեկի միջոցով։

Դիտվել է՝ 1180

Մեկնաբանություններ