ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հորթոն. «ԱՄՀ-ն պատրաստ է լրացուցիչ օժանդակություն ցուցաբերելու Հայաստանի կառավարությանը»

Հորթոն. «ԱՄՀ-ն պատրաստ է լրացուցիչ օժանդակություն ցուցաբերելու Հայաստանի կառավարությանը»
01.10.2014 | 12:21

ՀՀ կառավարությունն իր քայլերն ուղղել է տնտեսական միջավայրի բարելավմանը, ստվերային տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարին, աղքատության կրճատմանը, հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ Վարչապետը նշել է, որ կառավարությունը հետևողականորեն շարունակելու է ինստիտուցիոնալ բարեփոխումները, ինչը տնտեսական աճին նպաստող հիմնական երաշխիքներից է։
Մարկ Հորթոնը գոհունակություն է հայտնել ԱՄՀ-ի կողմից Հայաստանի համար հաստատված եռամյա նոր ծրագրի առաջին փուլի կատարողականի վերաբերյալ և ընդգծել, որ նախանշված աշխատանքներն ընթանում են հաջողությամբ, առանց որևէ խոչընդոտի, ասված է հաղորդագրությունում։ Հորթոնն ընդգծել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ օժանդակություն ցուցաբերելու Հայաստանի կառավարությանը՝ հնարավոր մարտահրավերներին դիմակայելու և նախատեսված բարեփոխումները կյանքի կոչելու գործում: Կողմերն անդրադարձել են Հայաստանի կառավարության ծրագրային առաջնահերթություններին, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը, հարկային ու մաքսային վարչարարությանը և երկկողմ գործակցությանն առնչվող այլ հարցերի:

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ