«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Քոչար. մարտահրավեր ժամանակին»

«Քոչար. մարտահրավեր ժամանակին»
15.10.2014 | 12:29

Հոկտեմբերի 15-ին, ժ. 18:30-ին, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «Հանդիպում արվեստի հետ» շարքը ներկայացնում է «Քոչար. մարտահրավեր ժամանակին» միջոցառումը, որն անցկացվում է համանուն ցուցադրության շրջանակում՝ նվիրված հայ մեծանուն արվեստագետ Երվանդ Քոչարի ծննդյան 115-ամյակին:

Այս մասին տեղեկացնում են կենտրոնի մամուլի ծառայությունից:
Երեկոն կմեկնարկի ԳԱԿ-ի «Արծիվ» սրահում ցուցադրության դիտումով, որից հետո հատուկ միջոցառումների սրահում կներկայացվի «Երվանդ Քոչար. 1899-1979» (մաս առաջին. 1899-1936) տեսաֆիլմը: Այնուհետև Աստղիկ Մարաբյանը կներկայացնի «Քոչար. մարտահրավեր ժամանակին» թեմայով բանախոսությունը, որին կհաջորդի «Առաջին մեղսագործություն» (նկարչություն տարածության մեջ, 1927) տեսաֆիլմը: Միջոցառման մուտքն անվճար է, նախնական գրանցմամբ:
«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում 2010 թ. հոկտեմբերից: Ամեն ամիս կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1224

Մեկնաբանություններ