ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Total»-ի ղեկավարը զոհվել է հարբած վարորդի պատճառով

«Total»-ի ղեկավարը զոհվել է հարբած վարորդի պատճառով
21.10.2014 | 12:18

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի մամլո ծառայությունը հաստատել է, որ կործանված թեթև շարժիչային Falcon-50 ինքնաթիռում է գտնվել ֆրանսիական խոշորագույն նավթային «Total» ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Քրիստոֆ դե Մաջերան: Վթարի պատճառը համարվում է ինքնաթիռի բախումը ձնահավաք մեքենայի հետ, որը եղել է թռիչքուղու վրա: «Դեպքը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ: Նախնական տվյալներով ինքնաթիռը թռիչքի ժամանակ բախվել է ձնահավաք մեքենային, որը հանգեցրել է արագության կտրուկ նվազման և անկման», -BBC-ին հայտնել է մամլո ծառայության ներկայացուցիչը:

Նախնական տվյալներով՝ զոհվել է չորս մարդ ՝ուղևորը և անձնակազմի երեք անդամները: Ձնահավաք մեքենայի վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել: ՌԴ հետաքննական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտարարել է, թե ձնահավաք մեքենայի վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ