«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը

Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը
22.10.2014 | 22:41

Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը կկայանա հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Եզրափակիչ համերգին կմասնակցեն դաշնակահար Սիմոն Տրպչեսկին (Մակեդոնիա) և ճանաչված կիթառահար Ֆաբիո Զանոնը (Բրազիլիա): Նախասրահում կներկայացվի լուսանկարիչ Սոնա Անդրեասյանի «Ֆիլհարմոնիկյան կադրեր» խորագրով ցուցահանդեսը:
Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 24-ը ընթացող ամենամյա փառատոնի ծրագիրը ներառել է 9 համերգ: Փառատոնն իրականացվում է մշակույթի նախարարության աջակցությամբ` ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:

Դիտվել է՝ 983

Մեկնաբանություններ